Միրա Ռաի
Միրա Ռաի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ultramarathon runner |
Երկիր՝ | Նեպալ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 31, 1988 (35 տարեկան) |
Միրա Ռաի (անգլ.՝ Mira Rai, դեկտեմբերի 31, 1988), նեպալցի վազորդուհի, որը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու արժանացել մրցանակների։ Հանդիսանում է 2017 թվականի «National Geographic Adventurer of the Year» մրցանակակիրը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է աշխարհի ամենաբարդ արահետներով մրցավազքերին[2][3][4][5][6][7][8][9][10][11][12]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրա Ռաին ծնվել է երկրի արևելյան մասում գտնվող Բհոջպուր գյուղում։ Մեծանալիս նրա ընտանիքը պայքարում էր գյուղատնտեսության միջոցով ամենօրյա կարիքները հոգալու համար։ 12 տարեկանում թողել է դպրոցը ծնողներին ամենօրյա տնային գործերում օգնելու նպատակով և քանի որ ընտանիքը չէր կարող վճարել նրա ուսման համար։ Նա պարբերաբար քայլում էր լեռնային տեղանքով վեր և վար՝ ջուր հավաքելու և շուկա գնալու համար։ 14 տարեկանում, առանց ծնողներին զգուշացնելու, կեսգիշերին հեռացել է ընտանիքից և միացել մաոիստական ապստամբությունը, երբ նրանք եկել էին իրենց գյուղում հավաքագրում անելու։ Քանի որ նա անչափահաս էր, քաղաքացիական պատերազմի ավարտին նա իրավունք չի ունեցել ինտեգրվելու Նեպալի բանակին և հետագայում հեռացվել է։ Տուն վերադառնալուց հետո երազել է իր կյանքով ավելին անելով ընտանիքը պահելու մասին և ուղևորվել է Կատմանդու` կարատեով և վազքով զբաղվելու համար[13]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա լավ էր վազում, սակայն չգիտեր ինչ բան է ուլտրա-վազքը, երբ մասնակցեց իր առաջին մարաթոնին՝ 50 կմ հիմալայան բացօթյա փառատոնի արահետային մրցավազքին։ Մի օր Կատմանդուի մերձակա բլուրներում վազելիս հանդիպել է մի խմբի, որոնք մարզվում էին նույն արահետների վրա։ Որոշ ժամանակ միասին վազելուց հետո խումբը խնդրել է նրան դիմավորել իրենց հաջորդ շաբաթ՝ ևս մեկ անգամ վազելու։ Երբ նա ժամանել է այդ վազքի համար, պարզել է, որ դա 50 կմ մրցարշավի մեկնարկն էր։ Չնայած անպատրաստ լինելուն, առանց համապատասխան սննդի ու ջրի, սովորական մարզահագուստով նա հաղթել է մրցավազքը և կազմակերպիչների ուշադրությունն իր վրա հրավիրել՝ մարզաձևի վերաբերյալ իր դրական վերաբերմունքի և նվիրվածության շնորհիվ։
Արահետային վազքի ավելի ինտենսիվ մարզումից հետո իր մենթոր Ռիչարդ Բուլի հետ սկսել է ճանապարհորդել արտերկիր՝ մասնակցելու ուլտրա արահետային վազքի միջազգային մրցումներին, որտեղ նա արագորեն հայտնի է դարձել՝ մեկը մյուսի հետևից մրցավազքեր հաղթելով և գերազանցելով մի քանի ռեկորդներ[14]։ 2016 թվականի սկզբին ծնկի վնասվածք է ստացել Միացյալ Թագավորությունում անցկացվող մրցումների ժամանակ և առողջանալու համար ստիպված է եղել որոշ ժամանակ արձակուրդ վերցնել միջազգային մրցակցությունից։ Այդ ընթացքում ուշադրությւոնը սևեռել է Նեպալում մարզաձևը խթանելու և միջազգային ասպարեզ դուրս գալու համար Նեպալի այլ խոստումնալից երիտասարդ կին մարզիկներին մարզվել օգնելու վրա։ Կատմանդուում և իր հայրենի Բհոջպուրում կազմակերպել է բազմաթիվ մրցավազքեր՝ նեպալցի երիտասարդների մոտ սպորտը խթանելու նպատակով։ Հանդես է եկել տեղական և միջազգային լրատվամիջոցներով, որոնք լուսաբանել են նրա կյանքը հեռավոր գյուղական բնակավայրից մինչև ազգային հերոս։ Հայրիշխանական հասարակության մեջ նա ոգեշնչում է դարձել երկրի բազմաթիվ աղջիկների համար[15]։
2017 թվականին կրկին միացել է ուլտրա արահետային վազքին և առաջին մրցավազքը եղել է 2017 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում կայացած 120 կմ Բեն Նեյվիս Ուլտրան։ Նա հաղթել է մրցավազքն ու նոր ռեկորդ սահմանել՝ 14 ժամ, 24 րոպե։ Պրոֆեսիոնալ վազորդ է և Salomon Running թիմի անդամ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդիվ նրա գլխավոր նվաճումներն են[16]։ Skyrunner World Series մրցավազք (2 հաղթանակ)
Տարի | Ամսաթիվ | Մրցավազք | Տեղ | Նշումներ |
---|---|---|---|---|
2017 | 16.09 | Բեն Նեյվիս Ուլտրա | 1 | (նոր ռեկորդ) |
2016 | 30.04 | 3 Գագաթի մրցավազք | 2 | |
2015 | 19.09 | Ուլտրա Պիրինեու | 2 | |
19.07 | Դոլոմիտյան սկայռեյս | 13 | ||
04.07 | Մառո Սկայ Նայթ | 1 | ||
26.06 | Մոն Բլան 80 կմ | 1 | (նոր ռեկորդ) | |
12.04 | Բուֆալո Ստեմփեյդ սկայռանինգ | 3 | (42 կմ, 4:52) | |
21.03 | Հիմալայան բացօթյա փառատոն 50 կմ | 1 | ||
07.02 | MSIG HK50 Sai Kung - Ասիական սկայռանինգ մրցույթ | 1 | ||
01.02 | Բլուրների արքա | 1 | ||
03.01 | Նորթ ֆեյս կատմանդու ուլտրա | 1 | ||
2014 | 07.12 | MSIG Lantau 50 - HK 50 Series | 2 | |
05.12 | HK MSIG ուղղահայաց կիլոմետր | 1 | ||
28.11 | KOTH | 2 | ||
08.10 | Մանասլու թրեյլ մրցավազք | 1 | ||
26.10 | MSIG HK 50 կմ | 1 | (5:30:32 5-ը ընդհանուր արդյունքում) | |
28.09 | Trail Degli Eroi (83 կմ) | 1 | (9:16) | |
13.09 | Sellaronda Trail Race (57 կմ) | 1 | (6:36:30) | |
21.04 | Mustang Trail Race | 1 | ||
23.03 | Հիմալայան բացօթյա փառատոն 50 կմ | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «This Woman is Your Adventurer of the Year—Video Exclusive». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Mira Rai | Mira Rai, a short story about a talented runner from Nepal». Miraraifilm.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Mira Rai». Trail Running Nepal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Mira Rai clinches int'l ultra-marathon in France». My Republica. 2015 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Naresh Newar. «Running all her life | Nepali Times Buzz». Nepali Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Serious Sisu: Mira Rai — SisuGirls». Sisugirls.org. 2014 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Rai wins title in Hong Kong | Sports». Ekantipur.com. 2014 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ McMahan, Ian. «Meet Nepal's Breakout Trail Running Phenom». Outside Online. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Stéphane Huët. «The inspiration of a long-distance runner | Nepali Times Buzz». Nepali Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Haslam, Chris (2015 թ․ նոյեմբերի 6). «From teenage guerrilla to top athlete» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «The former child soldier turned star athlete blazing a trail for women in Nepal». the Guardian (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Mira & the girls running fund». Trail Running Nepal (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Stéphane Huët. «From teenage guerrilla to top athlete». BBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Running all her life, Nepali Times, Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին
- ↑ MIRA RAI’S 2016 SEASON, Trial Nepal, Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին
- ↑ «Mira Rai». Trail Running Nepal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mira Rai profile at Trail Running Nepal
- The Mira Rai Initiative charitable foundation
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ռաի» հոդվածին։ |
|